Հուլիսի 16-ին, ժամը 17.30-ին, Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել է Թորգոմ Ս.-ի` ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումը, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում գտնվող իր ծիրանի այգիներից առանց իրեն տեղյակ պահելու իր ծանոթ Արթուրը ս/թ հունիսին գողացել է շուրջ 2 տոննա ծիրան:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուրը 1972 թ. ծնված Արթուր Բ.-ն է:
Արթուր Բ.-ից վերցվել է բացատրություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
