Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ հոեւլիսի 26-ին պաշտոնապես լրտեսության մեղադրանք է ներկայացվել, ու նրան կալանավորել են 15 օրով: Բացի այդ, նրան մեղադրում են նաև ՀԱՄԱՍ-ի հետ հանցագործ կապի մեջ, իբր պաղեստինցիներն օգնել են Մուրսիին փախչել բանտից, ուր նա հայտնվել էր Հոսնի Մուբարաքի դեմ ապստամբության ժամանակ:Այդ մեղադրանքի շրջանակներում Մուրսին կասկածվում է նաև ոստիկանների ու զինվորների առևանգման ու սպանության մեջ:
“Մահմեդական-եղբայրներ” շարժման ներկայացուցիչները , որոնք պաշտպանում են Մուրսիին, արդեն հայտարարել են, որ նրա հասցեին արված մեղադրանքը մտացածին է ու անհիմն:
Նրա գտնվելու վայրն անհայտ է: Մուրսիի դուստրն արդեն հայտնել է, որ դատի կտա բանակը` հորն առևանգելու համար:
Եգիպտոսի բանակը հուլիսի 4-ին “ժողովրդի պահանջով” Մուրսիին հեռացրել է իշխանությունից: Նրա կողմնակիցները մինչև հիմա օրական ցույցեր են անցկացնում Կահիրեի փողոցներում ու մյուս խոշոր քաղաքներում`պահանջելով իրենց առաջնորդի ազատումն ու նրա իշխանության վերահաստատումը:
Tags: Մուրսի