Բրիտանական մամուլ. Ֆրանսիայի նախագահին կարելի է վիրավորել

101102143424_press_review_photo_304Guardian-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի նախագահին այսուհետ կարելի է  հանգիստ վիրավորել, քանի որ երկրի խորհրդարանը վերացրել է 1881-ին ընդունված նախագահին վիրավորելու մասին օրենքը:

Մինչ այժմ նման վարքագիծը կարող էր հանգեցնել քրեական գործի կամ էլ տուգանքի: Խորհրդարանը վերացրել է օրենքը` Ստրասբուրգի մարդու իրավունքներ Եվրոպական դատարանի որոշմամբ:

Մարտին դատարանը որոշում կայացրեց, որ Ֆրանսիան խախտել է ազատ խոսքի իրավունքը, քրեական գործ հարուցելով այն մարդու նկատմամբ, որը ձեռքին “Casse-toi pov’con” – “Կորիր, դժբախտ հիմար” գրությամբ” փոքրաչափ պաստառ էր բռնել:

61-ամյա Էրվե Էոն 2008-ին այդ պաստառն էր բռնել, երբ նախագահ Սարկոզին մեկնել էր Լավալ քաղաք: Պաստառի վրա Սարկոզիի անունը չկար:

Այդ` “Casse-toi pov’con”  արտահայտությունն ամիսներ առաջ արել էր ինքը` Սարկոզին, երբ գյուղատնտեսական ցուցահանդեսում մի տղամարդ հրաժարվել էր  նախագահի ձեռքը սեղմել: Նախագահի այդ խոսքերը մամուլում մեծ  զայրույթ առաջացրին, քանի որ շատերը գտնում էին, որ նախագահին վայել չէ նման արտահայտությունը ( “con”-ը հայհոյանք է համարվում):

Էոնն իսկույն ձերբակալվեց, երբ հանեց պաստառը: Նա ստիպված 30 եվրո տուգանք վճարել ու հիմա, նա  դատվածություն ունի:

Որոշ ֆրանսիացի սենատորներ մտահոգված էին, գտնելով, որ օրենքը վերացնելը նախագահին զրկում է իրավաբանական պաշտպանությունից: Խորհրդարանականները որոշեցին, որ այսուհետ նախագահի վրա կտարածվի նախարարներին ու խորհրդարանի անդամներին զրպարտելու մասին օրենքը:

Վիրավորանքի մասին օրենքը մի քանի անգամ է կիրառվել նախագահ դը Գոլի օրոք, սակայն, այն ժամանակից ի վեր օրենքը գրեթե մոռացվել էր:

Tags: