iPhone -ի օգտատերերի իրենց հեռախոսներից էլեկտրահարման վերաբերյալ բողոքներից հետո Չինաստանում Apple-ի ներկայացուցիչը հրապարակել է ցուցումներ, թե ինչպես կարելի է տարբերել իրական լիցքավորման սարքը կեղծից:
Հրապարակման մեջ ցուցադրված են Apple-ի յուրքանչյուր սարքի համար նախաեսված լիցքավորող սարքեր՝ ներառյալ Phone 5-ը և iPad 2-ը, որոնց հաջորդում են դրանց օգտագործման անվտանգության կանոնները:
Վերջերս Չինաստանում՝ Պեկինում և Սինցզյանում, հեռախոսից էլեկտրահարված տղամարդը կոմայի մեջ էր ընկել, իսկ մեկ այլ կին մահացել էր:
Կայքի հրապարակման մեջ ասվում էր, որ անվտանգության կանոնները կօգնեն մարդկանց տարբերակել Apple-ի իրական USB ադապտերները:
Բոլոր iPhone-ների և iPad –ների հետ վաճառվում է պաշտոնական Apple-ի լիցքավորման սարքեր՝ չնայած առցանց կարելի է գնել նաև դրանց կեղծված տարբերակները:
Այս շաբաթվա սկզբներին չինացի տղամարդը կոմայի մեջ էր ընկել իր iPhone 4-ը լիցքավորման սարքին միացնելիս էլեկտրահարվելուց հետո:
Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց համար շատ կարևոր է հաճախորդների անվտանգությունը և իրենք ամեն բան անում են, որպեսզի իրենց արտադրանքը համապատասխանի անվտանգության ստանդարտներին՝ խորհուրդ տալով Apple-ի արտադրքներ գնել միայն Apple-ից կամ Apple-ի լիազորված վերավաճառողներից:
Tags: Չինաստան
