Հուլիսի 28-ին, ժամը 13.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտ` ջրանցքում, հայտնաբերվել է կնոջ դի, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել մոտ 75-80 տարեկան անձը չպարզված կնոջ դի:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցներ:
