Իտալիայի հարավում ավտոբուսն ընկել է 25 մ բարձրությունից, ինչի հետևանքով զոհվել է 36 մարդ:
Դեպքը կատարվել է կիրակի երեկոյան: Ուղևորատար ավտոբուսը Բարի ու Նեապոլ քաղաքներն իրար կապող տարածաշրջանային ավտոճանապարհով ընթանալիս, Ավելինոյի հատվածում ընկել է : Կենդանի է մնացել ավտոբուսի 11 ուղևոր: Բոլորը լուրջ վնասվածքներ են ստացել: Ճանապարհի այն հատվածը, որտեղ կատարվել է վթարը, դժվարին է համարվում, քանի որ բլուրների մեջ է ընկած ու ոլորաններ շատ կան: Նախնական վարկածի համաձայն, ՃՏՊ-ն կարող է արգելակման համակարգում անսարքության հետևանք եղած լինի:
Tags: ավտովթար