Իսպանական Սանտյագո-դե-Կոմպոստելա քաղաքում հոգեհանգստյան արարողություն կմատուցվի երկաթուղային պատահարի զոհերի հիշատակին, որին կմասնակցեն երկրի վարչապետ Մարիանո Ռահոյն ու թագավորական ընտանիքի անդամներ:
Գնացքի մեքենավար Ամոյին դեռևս պաշտոնապես մեղադրանք չի ներկայացվել:
2 ժամ տևած հարցաքննությունից հետո, դատարանը 52-ամյա մեքենավարին բաց է թողել պայմանով, որ նա ամեն շաբաթ պետք է ներկայանա դատարան ու չլքի երկիրը: Նրա անձնագիրն առգրավել են, իսկ մեքենա վարելու իրավունքը` կասեցրել:
Գնացքի “սև արկղը” գտնվում է ողբերգության հետաքննությամբ զբաղվող դատավորների ձեռքի տակ:
Tags: ողբերգություն