Սկսվել է ածխաթթու գազը բազալտի մեջ թաղելու փորձը

pic_9f515ae0a88a8f5447a31e3fe984dc53 (1)ԱՄՆ էներգետիկայի Հյուսիս-արևմտյան խաղաղօվկիանոսյան լաբորատորիայում մասնագետները սկսել են ածխաթթու գազը բազալտի մեջ թաղելու գործը: Առաջիկա 2 շաբաթում նրանք 1000 տ գազ են սրսկելու  մեկ կմ խորության վրա գտնվող բազալտի ծակոտկեն շերտի մեջ, ապա կուսումնասիրեն լեռնապարի կողմից դրա ներծծման գործընթացը: Ուսումնասիրության մանրամասները ներկայացված են  Nature news-ում: Ներկայացված նախագիծը ջերմոցային գազերը բազալտային լեռնապարներում թաղելու խնդրի լուծման 2 տարբերակնրից մեկն է: Նախնական փորձերն ու մաթեմատիկական մոդելավորումը ցույց են տվել, որ 10-15 տարվա ընթացքում բազալտը կարող է կլանել  ապարի մեջ սրսկված գազի 20-25 %-ը, սակայն այդ տվյալները գիտնականները մտադիր են ստուգել իրական հորատանցքերում փորձեր կատարելով:

Երկրաքիմիկոսները ենթադրում են, որ ածխաթթու գազը ռեակցիայի մեջ է մտնում բազալտի մեջ առկա նյութերի հետ ու դրա հաշվին վերածվում չլուծվող ձևի` ստեղծելով կրային նստվածքներ: Այդ մեթոդիկան վերջին տասը տարում մշակել են տարբեր հետազոտական խմբեր: Գիտնականները կարծում են, որ լեռնապարների կողմից  ածխաթթվի քիմիական կլանումը ավելի հուսալի է, քանի որ  թաղված գազը հաստատ չի կարող  այդտեղից դուրս գալ:

Tags: