Ուզբեկական “Թուրքիստան” թերթում մի մեծ հոդված է լույս տեսել նաագահ Իսլամ Քարիմովի գովաբանությամբ: Ընդ որում հանրապետության նախագահը հոդվածում փադիշահ է անվանվում:
“Հազար անգամ շնորհակալ ենք բարձրյալին, այն բանի համար, որ նա մեզ նման իմաստուն ու արդարամիտ փադիշահ է տվել: Ամենուրեք պատերազմներ են, աղքատություն է տիրում, տնտեսական ճգնաժամ է, իսկ մենք շարունակում ենք զարմացնել աշխարհը արարումների մեր հաջողություններով: Միթե մեր անկախ երկրի վստահ քայլերն անցած 22 տարում մեր խելացի քաղաքական գործիչ իսլամ Քարիմովի իմաստուն վաստակը չեն”,-ասում է հոդվածագիրը:
Փադիշահը միապետական տիտղոս է, որ կրում էին կառավարիչները, մասնավորապես` Օսմանյան կայսրությունում ու Մեծ մողոլների կայսրությունում: Նման դիմելաձևերը, ինչպես նշում է “Ֆերգանան”, ընդունված է հարևան Տաջիկստանում. Այնտեղ հանրապետությունը ղեկավարող Էմոմալի Ռահմոնին դիմում են “Չանոբի օլի (“ձերդ գերազանցություն”): Տարածաշրջանի մեկ ուրիշ հանրապետությունում` Ղազախստանում, Նուրսուլթան Նազարբաևն ունի պաշտոնական “Ելբասի” տիտղոս (“Ազգի առաջնորդ”), իսկ Թուրքմենիայում հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բրդիմուհամեդովը գրեթե պաշտոնապես կրում է “Արխադաշ” (“հովանավոր”) տիտղոսը, իսկ նրա կառավարման ժամանակաշրջանը հայտարարվել է Հզորության ու Երջանկության դարաշրջան:
Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը փաստացի ղեկավարում է 1989-ից (երբ նա զբաղեցրեց Ուզբեկական ԽՍՀ-ի ԿԿ- առաջին քարտուղարի պաշտոնը: Նա նախագահ է ընտրվել 1991-ին:
Tags: նախագահ