Հռոմի պապ Ֆրանցիսկը լագրողներին այսօր հայտնել է, որ ինքը Հռոմի կաթոլիկ եկեղեցու շրջանակներում չի դատի կամ մարգինալացնի նույնասեռականներին:
«Եթե ինչ-որ մեկը նույնասեռական է, փնտրում է աստծուն և բարյացակամ է՝ ո՞վ եմ ես, որ դատեմ նրան» ասել է Ֆրանցիսկը լրագրողներին:
Նույնասեռականներին արժանապատվորեն վերաբերվելու Ֆրանցիսկի կոչերը տարբերվում են նրա երկու նախորդների մոտեցումից և վարվելակերպից:
Ֆրանցիսկը այդ մասին հայտարարել է ինքնաթիռում, երբ վերադառնում էր որպես պապ Բրազիլիա կատարած իր առաջին միջազգային այցից:
76-ամյա Ֆրանցիսկը հարցազրույցի ժամանակ նաև հայտնել էր, որ Վատիկանում բնակվող Բենեդիկտը կարծես իր տանը բնակվող իմաստուն լինի, որին կարելի է դիմել խորհուրդ ստանալու համար:
Tags: Հռոմի պապ Ֆրանցիսկ
