Սանկտ Պետերբուրգում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ճանաչվեց երկրորդը: Նա եզրափակչում զիջեց երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Մուրադջան Ահմադալիևին:
Երրորդ մրցանակակիր դարձան վանաձորցի Արարատ Մխիթարյանը (56 կգ), էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ): Ռինգ ելած մեր մյուս երեք մարզիկները նախնական փուլերում ձախողվեցին:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ծաղկաձորում և կշարունակի նախապատրաստությունը հոկտեմբերի 11-27-ը Ալմաթիում կայանալիք աշխարհի առաջնությանը:
