Երեկ երեկոյան Շվեյցարիայում երկաթուղային վթար է եղել. Բեռնից 50 կմ դեպի արևմուտք` Գրանժ-Մարնանում, իրար են բախվել ուղևորատար 2 գնացքներ: Այն ժամանակ, երբ գնացքներից մեկը մոտենում էր կայարանին, մյուսը հակառակը, նոր էր շարժվում տեղից: Պատահարի վայրում երկաթուղին փակ է, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Ճշտված տվյալներով, մեկ մարդ զոհվել է, 35-ը վիրավորվել: Մի քանի ժամ առաջ փրկարարները գտել են գնացքներից մեկի մեքենավարի դին:
Tags: վթար