ԱՄՆ ՀԴԲ-ն նոր տնօրեն ունի: Նախագահ Օբամայի առաջադրած 52-ամյա Ջեյմս Կոմիի թեկնածությունը ԱՄՆ սենատը հաստատել է. “կողմ” է քվեարկել 93 օրենսդիր, միայն մեկն է “դեմ” արտահայտվել:
Կոմին նախկինում իրավաբան է եղել ու ԱՄՆ արդարադատության նախարարությունում զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը: Երկրում նա սկզբունքային մարդու համարում ունի:
ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնում Կոմին փոխարինելու է Ռոբերտ Մյուլլերին, որը բյուրոն ղեկավարում է 2001-ից: Կոմին պաշտոնավարման կանցնի սեպտեմբերից:
Ներկայում նա HSBC բանկի տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաև աշխատում է Կոլումբիական համալսարանում:
Tags: ՀԴԲ