Մեքսիկայում 53 մլն մարդ ապրում է աղքատության մեջ: Դա բնակչության 45%-ն է կազմում: Ազգային հանձնաժողովի ուսումնասիրության գնահատմամբ, 11,5 մլն մեքսիկացի ստիված է ծայրահեղ աղքատության պայմաններում ապրել: Նրանց մեծամասնությունը մինչև 18 տարեկան երիտասարդներ են (21,2 մլն մարդ):
Դրա հետ կապված հանձնաժողովի գործադիր քարտուղար Գոնսալո Լիկոնան հայտարարել է, որ “սոցիալական քաղաքականությունը պետք է կենտրոնացվի երիտասարդների ու երեխաների վրա, որոնց շրջանում աղքատությունը գերազանցում է պատմական ցուցանիշը” :
Tags: աղքատություն