Մահացել է աշխարհի առաջին քաղաքացին` Հարրի Դևիսը

pic_ec7001da3d185c9599fadc9b0e02d5f2Վերմոնտ նահանգում վախճանվել է Հարրի Դևիսը` հասարակական գործիչը, որն ինքն իրեն 1948-ին  հռչակել էր աշխարհի  առաջին  քաղաքացին:

Նա մահացել է հուլիսի 24-ին, իր 92-ամյակը  լրանալուց 3 օր առաջ:

Բրոդվեյի նախկին դերասան, ԱՄՆ-ի քաղաքացի, ռմբարկու-օդաչու Դևիսը 1948-ի մայիսի 25-ին հրաժարվեց իր երկրի քաղաքացիությունից: Դա տեղի է ունեցել Փարիզում, որտեղ նա ԱՄՆ դեսպանատուն է գնացել`  անձնագիրը հանձնելու համար: Նա իր որոշումը բացատրել է  նրանով, որ եթե աշխարհի մարդիկ հրաժարվեն իրենց քաղաքացիությունից ու պետություններից, ապա մոլորակի վրա պատերազմներ չեն լինի:

Իշխանությունները ստիպել են նրան հեռանալ Փարիզից մինչև սեպտեմբերի 12-ը: Ամսի 7-ին նա այցելեց Շայո ամրոց, որտեղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան էր բացվում, ու այդպիսով, նա չեզոք տարածք մուտք գործեց:

Դրանից հետո նա աշխարհի քաղաքացու անձնագիր ստացավ: Ավելի ուշ նա բազմիցս փորձել է դրանով ուղևորություն կատարել, սակայն, որպես օրենք, նրան միշտ ձերբակալել են:1953-ին նա ստեղծեց  Աշխարհի քաղաքացիների համաշխարհային կառավարություն, որի ղեկավարության տակ սկսեց գործել նաև փաստաթղթեր հանձնող կառույցը: Կազմակերպությունը դիմումատուներին է հանձնում ամուսնության ու ծննդյան մասին վկայական ու այլ փաստաթղթեր:

Իր մահից շաբաթներ առաջ  Հարրի Դևիսն  աշխարհի քաղաքացու անձնագիր  է հանձնել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, որի փաստաթղթերը ԱՄՆ իշխանություննեը չեղյալ են հայտարարել:

 

Tags: