Գազի պայթյուն Ֆլորիդայում.7 մարդ վիրավոր է, 15-ը`անհետ կորած

պայթյունԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լեյկ-Քաունթի քաղաքի գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունների հետևանքով  յոթ մարդ վիրավորվել է,  15-ը  անհետ կորել են: Ոստիկանությունից հայտնել են, որ բոլոր վիրավորներին հոսպիտալացրել են: Մոտակա տների բնակիչներին տարհանում են:

Интерфакс“-ը հաղորդում է, որ պայթյունի պահին գործարանում 24 մարդ է եղել: Թե ինչ պատճառով է պայթյուն տեղի ունեցել,  առայժմ հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունի ալիքը այնքան հզոր է եղել, որ տարել է շենքի տանիքը:

Tags: , ,