Նոր Զելանդիայի իշխանությունները ավելորդ քաշի պատճառով մարդկանց արտաքսում են

o_677913Նորզելանդական պաշտոնյաները մերժել են երկարացնել ՀԱՀ-ից 130 կիլոգրամ քաշ ունեցող խոհարարի աշխատանքային վիզան: Իշխանությունները բացատրել են, որ տղամարդը տառապում է ավելորդ քաշից և գործատուների համար կարող է խնդիրներ առաջացնել: Ընդ որոմ աֆրիկացին այժմ ավելի նիհար է, քան այն ժամանակ, երբ  առաջին անգամ եկել էր Նոր Զելանդիա, հաղորդում է բրիտանական  BBC-ն:

Ալբերտ Բյուտենգուսը կնոջ հետ եկել էր Նոր Զելանդիա 2007թ: Այն ժամանակ նա կշռում էր 160 կգ: Չնայած  6 տարվա ընթացքում տղամարդը նիհարել է 30 կգ, երկրի իշխանությունները պատրաստվում են նրան արտաքսել: Նրանք բացատրում են, որ 130կգ քաշը “չի համապատասխանում բժշկական թույլատրելի նորմերին”:

Նոր Զելանդիայի ներգաղթի ծառայության մամուլի քարտուղարը բացատրել է, որ խոհարարի ավելորդ քաշը նրան տարբեր ռիսկերի է ենթարկում, որոնցից են շաքարախտի առաջացումը, սիրտ-անոթային հիվանդությունները և արյան ճնշումը: Պաշտոնյաները վախենում են, որ եթե աֆրիկացու մոտ առողջական խնդիրներ առաջանան, ապա Նոր Զելանդիայի առողջապահական համակարգը “անդառնալի” կորուստներ կկրի:

Նոր Զելանդիան առաջնորդում է այն  երկրների ցուցակը, որոնց բնակիչները տառապում են ավելորդ քաշից: Տեղի բնակչության մոտ 30% -ը նույն խնդիրնեռրն ունի ինչ որ ՀԱՀ-ից խոհարարը:

Tags: