Մարկ Սաղաթելյանի վիճակը ծայրահեղ ծանր է. նա գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում, վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նա այսօր ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց. բժիշկները նրա մոտ ախտորոշել էին սուր լեյկոզ:
Նա մի պահ կլինիկական մահ է տարել, ինչն էլ հիմք է դարձել լուրերին, որ Սաղաթելյանը մահացել է:
Անկախ-ը ներողություն է խնդրում Սաղաթելյանի ընտանիքից և ընթերցողներից ավելի վաղ թյուր լուրը տեղադրելու համար: Անկախ-ի խմբագրակազմը Մարկ Սաղաթելյանին առողջություն է մաղթում:
