Իտալիայի Ռովերտո քաղաքի կորտերում մեկնարկած թենիսի միջազգային մրցաշարում առաջին հաղթանակը տարավ Անի Ամիրաղյանը: Նա 7:5, 6:4 հաշվով հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Լենա-Մարի Հոֆֆմանին: Հայաստանի լավագույն թենիսիստուհին հաջորդ խաղում ուժերը կչափի Իզաբելա Շինկովա – Շանտալ Սկամլովա մրցամարտի հաղթողի հետ:
Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 15 հազար դոլար է:
Tags: թենիս, սպորտ