Թոնի Բրեքսթոնը կորցրել է հեղինակային իրավունքն իր լավագույն 27 երգերի նկատմամբ:
Գրեմիի վեցակի մրցանակակիր երգչուհին սնանկացել է ոչ թե մեկ, այլ երկու անգամ:
45-ամյա R& B երգչուհուն հնարավորություն էին տվել 20,000 դոլարով երաժշտական կատալոգից ձեռք բերել հուլիսի 15-ին վաճառքի հանված իր լավագույն հիթերից մի քանիսի հեղինակային իրավունքը:
TMZ-ի տեղեկություններով՝ Թոնիին չի հաջողվել սակարկությամբ հետ գնել իր հիթերի՝ ներառյալ You’re Making Me High երգի հեղինակային իրավունքը և այն գնել է մեկ այլ սակարկող:
Մյուս սակարկողը կրկնապատկել էր Բրեքսթոնի առաջարկած գինը և այժմ նա իրավունք ունի շահույթ ստանալ այնպիսի հիթերից, ինչպիսին How Many Ways and Always երգն է:
Ամեն դեպքում երգչուհին դեռևս իր ձեռքում է պահում իր ամենաճանաչված հիթի՝ Unbreak My Heart երգի հեղինակային իրավունքը, որն աճուրդի չէր հանվել:
Թոնին նախկինում իրեն սնանկ էր հայտարարել 1998թ-ին, 3,9 միլիոն դոլար պարտքի պատճառով, իսկ այս տարի նրա պարտքատերերը նրա միջազգային ելույթներից ստացված շահույթից ցանկացել էին վերցնել 754,000 դոլար:
Tags: Թոնի Բրեքսթոն
