Հուլիսի 30-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու 24 շենքի 41-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացելով բնակարանի դուռը` ներսում հայտնաբերել են վատառողջ վիճակում գտնվող Դ. Խաչատրյանին: Վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նույն օրը, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի 17 շենքի 37-րդ բնակարանի բնակիչը առողջական խնդիրներ ունի և չի կարողանում բացել դուռը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցում` հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել 1931 թ. ծնված Ա. Հովհաննիսյանին: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն:
Նույն օրը, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Նոր նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 31/2 շենքի 18-րդ բնակարանի բնակչին (դիալիզով հիվանդ) հիվանդանոց տեղափոխելու համար հարկավոր է իջեցնել և մոտեցնել ավտոմեքենային: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Դ. Համազասպյանին իջեցրել և մոտեցրել են ավտոմեքենային:
