Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Այսօր առավոտյան ԱԻ նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարարին.
– Շնորհավորում եմ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ու պիտի նշեմ, որ Դավիթ Կարապետյանին վաղուց եմ ճանաչում։ Կարծում եմ, որ որպես միջազգային հարաբերություններում լավ փորձառություն ունեցող գործիչ` նա շատ օգտակար կլինի մեր նախարարությանը։
Դավիթ Կարապետյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել ԱԻ նախարարությունում.
– Սա մեր հանրապետության ամենալուրջ հեղինակություն ունեցող կառույցներից է։ Նախարարությունը կայացել է մեծապես Ձեր` պարոն Երիցյան և Ձեր թիմի ջանքերի շնորհիվ։ Ես շնորհակալ եմ ինձ ցուցաբերված վստահության համար։ Կաշխատեմ ամեն ինչ անել, որ նախարարությունն ավելի հզորանա ու ավելի արդյունավետ համագործակցություն ծավալի միջազգային հարաբերություններում։
