ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 30-ին, ժամը 20.10-ին, Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1968 թ. ծնված Սեյրան Ի.-ն, որը ս/թ հունիսի 5-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
