Մեթիլային ալկոհոլ խմելու հետևանքով Կուբայում 7 մարդ է մահացել

AlcoholԿուբայի պետական հեռուստաընկերության տեղեկություններով մեթիլային ալկոհոլի օգտագործումից հետո մահացել է յոթ մարդ, իսկ 41-ը հոսպիտալացվել է:

Առղոջապահության նախարարության զեկույցում նշվում է, որ երկուշաբթի բազմաթիվ մարդիկ են դիմել Հավանայի շտապօգնություն սուր թումավորման ախտանշաններով:

Պարզվել է, որ նրանք խմել են լաբորատորիաներում և հետազոտական կենտրոններում օգտագործվող մեթիլային ալկոհոլ, որը անվանվում է նաև մեթանոլ: Մեթանոլի օգտագործումը վնասակար է մարդու առողջության համար և կարող է հանգեցնել մահվան կամ այլ առողջական խնդիրների՝ ներառյալ կուրություն:

Առողջապահության նախարարությունից չորեքշաբթի տեղեկացրել են, որ տուժածները խմիչքը ձեռք են բերել սև շուկայի առևտրականներից, որոնք այն ստացել էին դեղագործական ոլորտի երկու աշխատակիցներից:

41 հոսպիտալացված տուժածներից ութի վիճակը ծանր է:

 

Tags: