3 ամերիկուհիները, որոնց Օհայոյում առևանգել էր Արիել Կաստրոն, փաստագրել են բոլոր այն սարսափները, որոնք ստիպված կրել են գերության մեջ:
Քլիվլենդյան մոլագարի 3 երիտասարդ գերյալները գրառել են իրենց գլխով անցած բոլոր սարսափները.նրանց փակ սենյակներում են պահել, ծեծել ու բռնաբարել, մեկուսացրել արտաքին աշխարհից: Երիտասարդ կանայք գրառումներ են կատարել, որ չխենթանան:
Կաստրոն նրանց շղթայել է պատին, փակել մութ սենյակում, նրանց վերաբերվել ինչպես կենդանու: Աղջիկները միշտ գրել են, թե ինչպես են ցանկանում փախչել այդ սարսափելի տնից:
Հանցագործը հետաքննության հետ գործարք է արել, իրեն մեղավոր է ճանաչել: Նրան 937 կետով մեղադրանք է ներկայացվել` ներառյալ` բռնաբարություն, ծեծ և սպանություն:
Կանանց օրագրերից պարզ է դառնում, որ Կաստրոյի մեղքով գերության ժամանակ նրանք 5 վիժում են ունեցել:
Այսօր մոլագարը ցմահ բանտարկության կդատապարտվի, դրանից բացի, նրան լրացուցիչ 1000 տարվա բանտարկություն է սպառնում:
Tags: մոլագար