Եվրոպայում ապրանքափոխանակության տարերային խանութներ են բացվում:
Այս գաղափարի հեղինակը նյույորքցի մի բնակչուհի է, որին հաջողվել է մտահղացումը կյանքի կոչել տարիներ առաջ, իր հայրենիքում:
Գաղափարի էությունը, որ կրում է Food swapping (մթերքի փոխանակում) անունը, հետևյալն է. Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ևս մի քանի երկրի բնակիչները (հիմնականում ֆերմերներ), կարող են իրենց իսկ արտադրած մթերքի ավելցուկը (հաց, կաթ, բանջարեղեն, միրգ և այլն) փոխանակել պետքական ապրանքի հետ: Մասնակիցները հավանում են գաղափարը, գտնելով, որ դա ընտանեկան բյուջեն տնտեսելու միջոց է ու ավելցուկը պահեստավորելու անհրաժեշտությունից ազատվելու եղանակ:
