Հուլիսի 31-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Այգեհովիտ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սասուն Ա.-ին, որը խոստովանել է, որ ս/թ փետրվարին Այգեհովիտ գյուղում գտնվող, 1952 թ. ծնված Սերժիկ Շ.-ին պատկանող խանութի պատուհանը կոտրելով, դրսի կողմից, հարմարեցված փայտյա ձողի միջոցով, խանութից հանել և գողացել է տարբեր տեսակի հագուստներ` պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
