Հուլիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթը կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
