Մտել են խանութ ու կանացի զգեստներ գողացել

գողությունՀուլիսի 31-ին, ժամը 21.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի  Զավարյան փողոցի թիվ 16 հասցեից  ոստիկանություն բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գոհար Հ.-ին և 1972 թ. ծնված Աննա Գ.-ին:
Գոհար Հ.-ն և Աննա Գ.-ն խոստովանական բացատրություններ են տվել, որ նախնական համաձայնության գալով, ս/թ հուլիսի կեսերին Զավարյան փողոցի թիվ 16 հասցեում գտնվող հագուստի խանութի դուռը բացելով` մտել են  ներս և գողացել կանացի զգեստներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն: