ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են շաբաթվա ընթացքում Արցախում գրանցված արտակարգ պատահարների մասին։
Հրդեհներ
Հուլիսի 25-ից օգոստոսի 30-ը ԼՂՀ տարածքում գրանցվել է հրդեհի բռնկման
10 հրդեհի դեպք, հիմնականում այրվել են չոր խոտածածկ տարածքներ:
***
Հուլիսի 27-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է:
Ամբողջությամբ այրվել է նույն համայնքի բնակիչ Ռ.Դանիելյանի բնակելի տունը:
Մեքենան գլորվել է ձորը
Հուլիսի 27-ին ահազանգ է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վանք-Դրմբոն ճանապարհի 11 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով Դրմբոն համայնքի բնակիչ, 1955 թ. ծնված Ռ. Առուշանյանը ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկների տուժածի վիճակը բավարար է:
Հայտնաբերվել է զենք-զինամթերք
Հուլիսի 29-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Սարգսյանն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (մեկ միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ):
***
Հուլիսի 29-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Սարգսյանը «Կուրոպատկինո» կոչվող տեղանքում աշխատելիս զինամթերք է հայտնաբերել: Դեպքի վայր մեկնած ՓԾ ինժեներասակրավորական խումբը վնասազերծել է հայտնաբերված զինամթերքը (մեկ միավոր գնդիկա-բեկորային ավիառումբ):
