Սումգայիթի բնակիչը դատի է տալու մի աղջկա, որի պատճառով իբր ինքը ավտոճանապարհային պատահարի պատճառ է դարձել: Դրա մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Տղամարդը հավատացնում է, թե ղեկի մոտ նստած, ինքն ուշադրություն է դարձրել աղջկա ոտքերին, դրա համար էլ վթարի է ենթարկվել: Հայտնի է, որ աղջիկն այդ պահին մինի կիսաշրջազգեստով է եղել:
Տղամարդը պնդում է, թե եթե աղջկա հագինը համեստ ու զուսպ լիներ, ապա վթարից կարելի էր խուսափել:
Գարնանը, երբ Հարավային Կորեայում մինի շրջազգեստի արգելք մտցվեց, ադրբեջանցիները սոցցանցերում պաշտպանեցին այդ արգելքն ու առաջարկեցին իրենց հայրենիքում ևս արգելք մտցնել:
