Չինացին փորձել է Գուանչժոուից Պեկին ուղևորվող ինքնաթիռ բարձրացնել իր տնային կրիային: Որպեսզի անվտանգության ծառայությունները չկարողանան նկատել կրիային, նա խեղճին խցկել է բուրգերի մեջ ու դրել իր բեռի հետ: Սակայն անողոք ռենտգենը ցույց է տվել կրիային: Չինացին իր արարքը բացատրել է այն հանգամանքով, որ չի կարողանում իր սիրելի կրիայից բաժանվել: Արդյունքում, ստացվեց այնպես, որ նա առանց կրիայի մեկնեց : Չի հայտնվում, թե չինացին առանց փաստաթղթի կրիային փոխադրելու փորձի համար կպատժվի, թե ոչ:
