Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

Untitled-1 copyՍահմանված ժամակացույցի համաձայն` Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, որոնց ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հուզող հարցերը, նաև՝ առաջարկությունները և բարձրացված հարցերի վերաբերյալ ստանալու համապատասխան լուծումներ:

Հուլիս ամսվա ամփոփ տվյալներով՝  Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 142  քաղաքացի: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:
Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 570 քաղաքացի: 280  հարցի արդեն իսկ դրական լուծում է տրվել: Հարցերի մյուս մասը դեռ ընթացքի մեջ է:

Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելություններին անակնկալ այցերի միջոցով ներկա է լինում անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղում ծանոթանում բնակիչներին անհանգստացնող հարցերին և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն