Իտալիայի Ռովերտո քաղաքի կորտերում շարունակվող թենիսի միջազգային մրցաշարում, որի պարգևատրման հիմնադրամը 15 հազար դոլար է, անհաջողության մատնվեց Անի Ամիրաղյանը: Մեր մարզուհին քառորդ եզրափակչում 5:7, 3:6 հաշիվներով զիջեց ռուսաստանցի Նատալյա Կոստիչին և դուրս մնաց պայքարից:
Tags: Անի Ամիրաղյան, թենիս, սպորտ
