Կալիֆորնիայի դատարանը չեղյալ է հայտարարել Շակիրայի նախկին ընկերոջ՝ Անտոնիո դե լա Ռուաի հայցը երգչուհու դեմ: Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի որդին երգչուհուց 100 միլիոն դոլար փոխհատուցում էր պահանջել նրա իմիջին և հաջողությանը նպաստելու համար:
Կոլումիբիացի երգչուհին հայտնել է, որ ինքը ուրախ է, որ դատարանները անհիմն հայցերին ընթացք չեն տալիս, այժմ ինքը ավելի երջանիկ է և հուսով է՝ իր անհանգստությունը կավարտվի:
Շակիրան պնդում էր, որ դատարանը պետք է չնդունի հայցը, քանի որ զույգը Ամերիկայի քաղաքացի չի եղել:
Այս հայցը նախկին ընկերոջ կողմից Շակիրայի դեմ ներկայացված երեք հայցերից մեկն է: Մյուս երկուսը ներկայացվել են Նյու Յորքում և Ժնևում: Դատավորները մերժել են վերջին երկու հայցերը ևս: Երգչուհին անընդհատ մերժել է իր հաջողության մեջ նրան պարտական լինելու լուրերը:
Նյու Յոքրում իրականացվող ընթցակարգի ժամանակ, որտեղ նրա նախկին ընկերը պահանջում էր 250 միլիոն դոլար փոխհատուցում, Շակիրան հայտնել է, որ ինքը արդեն ճանաչված է եղե՝լ նախքան նրան հանդիպելը: Երգչուհին նաև պնդել է, որ նա նույնիսկ իր գործընկերը չի եղել, և ինքը 2005թ-ին նրան վերցրել է իր մոտ որոշ թեթև գործեր կատարելու համար միայն խղճահարությունից դրդված, քանի որ 2001թ-ին իր հայրիկի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Անտոնիոն գործազուրկ էր դարձել:
Շակիրան և Անտոնիոն իրենց բաժանության մասին հայտարարել են 2011թ-ին՝ միասին 11 տարի ապրելուց հետո: Այժմ երգչուհին սիրային հարաբերությունների մեջ է Բարսելոնա ֆուտբոլային ակումբի կենտրոնական պաշտպան Ժերարդ Պիկեյի հետ:
Tags: Շակիրա
