Օգոստոսի 2-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» լողափում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, այն դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի «ՈՒԱԶ»-ը:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ. Ս.-ին պատկանող «Մազդա՚» մակնիշի 62 ST 627 պետհամարանիշի ավտոմեքենան:

