Նիդեռլանդների կենդանաբանական այգիներից մեկի շնակապիկները տարօրինակ վարք են ցուցաբերել՝ մեջքով դեպի այցելուները քարացած նստելով գետնին

 

bizarre behaviour of baboons at Dutch zoo Նիդեռլանդական կենդանաբանական այգու շնակապիկների տարօրինակ վարքը վերագրում են տարբեր երևույթների՝ սկսած երկրաշարժից, մինչև այլմոլորակայիններ:

Հյուսիսային Նիդեռլանդներում գտնվող Emmen Dierenpark-ի 112 շնակապիկները, որ սովորաբար անընդհատ վազվզում են, իրենց մեջքը այցելուներին դրձրած, քարացած նստել են գետնին:

Այգու անհանգստացած կենդանաբանը հայտնում է, որ շնակապիկները նույնիսկ իրենց ախորժակն են կորցրել:

Նա տեղեկացնում է, որ կապիկները երկուշաբթի օրը տագնապած են եղել և տարօրինակ վարք են դրսևորել, իսկ երեքշաբթի և չորեքշաբթի նրանք պարզապես քարացած նստել են գետնին և հազիվ են որևէ բան կերել:

Կենդանաբանը ավելացնում է, որ տարբեր բացատրություններ են առաջարկվել՝ ներառյալ այն, որ կապիկները այցելուների շապիկին հնարավոր է գիշատչի նկար տեսած լինեն կամ երկրաշարժի ցնցումներ են զգացել՝ տեղեկացնելով, որ դեռևս ոչ մի խելամիտ բացատրություն չի տրվել կենդանիների վարքին:

Emmen Dierenpark-ի աշխատակիցները տեղեկացնում են, որ կապիկները վերջին 20 տարվա ընթացքում չորս անգամ իրենց նման կերպ են պահել:

Ըստ Huffington Post-ի՝ նման վարք ազատության մեջ կամ փակի տակ գտնվող շնակապիկների մոտ երբևէ չի նկատվել:

Փորձագետները դեռևս որևէ պատասխան չեն գտել կենդանիների նման վարքի կապակցությամբ, սակայն կապիկները արդեն դանդաղ վերադառնում են իրենց սովորական պահվածքին:

 

Tags: