Ադրբեջանը 335 օտարերկրացիների հայտարարել է “պերսոնա նոն գրատա” Ղարաբաղ այցելության համար

1Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակել է Լեռնային Ղարաբաղ այցելության համար “պերսոնա նոն գրատա” (ոչ ցանկալի անձ) հայտարարված անձանց ցանկը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Ցանկում տեղ են գտել 335 օտարերկրացիներ`այդ թվում Գերմանիայի, Սլովակիայի, Իրանի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ սենատի տասնյակ պատգամավորներ:

Ցանկում ներառվել են նաև քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, լուսանկարիչներ, դերասաններ և տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

“Պերսոնա նոն գրատա” են հայտարարվել նաև իսպանացի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, իտալացի երգիչ Ալ Բանոն:

Նշենք, որ պաշտոնական Բաքուն պահանջում է, որ օտարերկրացիները, ովքեր ցանկանում են այցելել Ղարաբաղ կամ այլ “գրավյալ” տարածքներ, իրենց այցերը համաձայնեցնեն Ադրբեջանի կառավարության հետ:

Tags: