Էրդողանը Գազայի հատված չի այցելի. պատճառը Եգիպտոսի նոր ղեկավարությունն է

2Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Գազայի հատված տեղի չի ունենա:
Օգոստոսի 4-ին եգիպտական լրատվամիջոցները հաղորդել են, որ Էրդողանի այցը վերջնականապես չեղյալ է հայտարարվել, հաղորդում է “ՍալամՆյուզը”`վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին:
Այս հաղորդագրությունը դեռևս պաշտոնապես չեն հաստատել ո՛չ Թուրքիան, ո՛չ Եգիպտոսը, ո՛չ պաղեստինյան կողմը։ Իր հերթին եգիպտական ԶԼՄ-ները նշում են, որ Եգիպտոսի նոր իշխանությունները այցը չեղյալ են հայտարարել, քանի որ Էրդողանը սատարում է իսլամիստներին:
Նշենք, որ Եգիպտոսը միակ ուղին է Գազայի հատված անցնելու համար: Գազա այցելելու վերաբերյալ նախնական պայմանավորածությունը ձեռք էր բերվել 2013թ.-ի գարնանը, երբ Եգիպտոսի նախագահը դեռ Մուհամեդ Մուրսին էր։

Tags: