«Ցեղասպանություն ասվածի մեջ մտնում է ոչ միայն 1915 թ.-ի ցեղասպանությունը, այլև 1895-96թթ. Թուրքական արշավի ցեղասպանությունների շարքը, որն առայսօր շարունակվում է: 1968 թ.-ի Համաշխարհային ասորեական միության կողմից օգոստոսի 7-ը հռչակվել է որպես ասորիների ցեղասպանության օր: Առայսօր ասորիների ցեղասպնությունը չի դադարում, և մենք բոլորս համայն մարդկությանը պետք է տեղյակ պահենք իրականացվող ոճրագործությունների մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասորիների ցեղասպանության եւ Ազգային փոքրամանսությունների դերը երկրի զարգացման գործում թեմայի շուրջ նշեց Հայաստանի «Աթուր» ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովը:
Հայաստանի «Աթուր» ասորիների միության անդամ Ռազմիկ Խոսրոևի խոսքով ինչպես հայերը, այնպես էլ ասորիները շուտ են ընդունել քրիստոնեությունը: Շատ երկրներ ընդունում են այն և ամեն տեղ ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ կատարված մեծագույն ոճիր, ունի մի բանաձև, որի իմաստը կայանում է նրանում, որ հայ, ասորական և հունական ցեղասպանությունները դիտվում են որպես մեկ միասնություն: Վերջերս Ավստրալիան ընդունեց ասորիների ցեղասպանութոյունը.
«Այդ երևույթը պետք է իրականանա, որպեսզի մենք ազատագրվենք անլիարժեքության սիմպտոմից, որը կա ազգային փոքրամասնությունների մեջ: Տա Աստված, որ հարյուրամյակին այնպիսի մի երեւույթ կատարվի, որ մարդկությունը սթափվի, այլ ոչ թե սահամանափակվենք միայն միջոցառումներով: Ինչպիսի պահանջ ունեն հայերը, այնպիսին էլ մենք ունենք: Մենք սպասում ենք անսպասելիին. Դա կարող է լինել օրինակ` Ամերիկայի պահանջը Թուրքիային վերադաձնել հայերի և ասորիների եկեղեցիները»:
Բանախոսի համոզմամբ ամբողջ աշխարհն ակնկալում է հայերից և ասորիներից այնպիսի մի բան, որը պետք է երևույթ դառնա աշխարհում, այլ ոչ թե մի երկու կինոնկար ցեղասպանության մասին.
«Թուրքիան մասնակցում է, սակայն ասորիները և հույները որպես պահանջատերեր չկան, այն պարագայում, երբ նրանք ունեն համապատասխան ցեղասպանագետներ: Հայաստանը ներկայացնում է ցեղասպանությունը, և ես կուզենայի, որ մոտալուտ հարյուրամյակին չանտեսվեն ասորիները: Ասորիները, հայերը և այլ ազգային փոքրամասնությունները Թուրքիայում համարակալված են, և դա կոպիտ սխալ է: Այժմ հայերը և ասորիները մոտենում են ցեղասպանության հարյուրամյակին, և նրանք մեծ անելիքներ ունեն: Ցեղասպանության հանձնաժողովներում չկա ոչ մի ազգային փոքրամասնություն»:
Օգոստոսի 7-ին Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկին հարող տարածքում տեղի կունենա Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որի ընթացքում տեղի է ունենալու պատարագ և հնարավոր կլինի լսել այն լեզուն, որով խոսել է Հիսուս Քրիստոսը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Ասորի