Հրշեջները և զինվորները պայքարում են Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում անցած գիշեր բռնկված և անտառում տարածված հրդեհի դեմ: Իշխանություններին հաջողվել է կասեցնել հրդեհի ընթացքը դեպի քաղաքի հյուսիսային արվարձանների մոտակայքում գտնվող բնական արգելոցի տարածք:
Հրշեջ վարչությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում մոտ 300 հրշեջներ, զինվորներ և կամավորներ են պայքարել հյուսիսային Աթենքի մոտակայքում՝ Վարիբոբիյում բռնկված հրդեհի դեմ: Երեքշաբթի նրանց միացել են նաև 10 ջրցան ինքնաթիռներ և երկու ուղղաթիռներ: Հրդեհից առնվազն չորս տուն է վառվել:
Հրշեջ վարչության հայտարարության մեջ ասվում է, որ հրդեհը բռնկվել է երկուշաբթի ուշ գիշերը: Երկուշաբթի առավել վաղ մեկ այլ մեծ հրդեհ էր բռնկվել հյուսիսային Աթենքի մոտակայքում գտնվող Մարաթոն գյուղի մոտ, որի արդյունքում վառվել էր 10 տուն:
Tags: Աթենք