Օգոստոսի 5-ին Միացյալ Նահագների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելու որոշման մասին, հաղորդում է ադրնեջանական “Կոնտակտ” կայքը:
“Դոսպան Ուորլիքը Եվրոպայում և Ազիայում աշխատելու հարուստ փորձ ունի, նա առաջին կարգի դիվանագետ է և զգալի ներդրում կունենա այս պատասխանատու գործում”,-հայտարարել է Ջոն Քերին`հավելելով, որ ԱՄՆ կշարունակի աջակցել Հայաստանին և Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Ուորլիքն իր պարտականությունները կստանձնի սեպտեմբերից։
Ավելի վաղ նա եղել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ նեկայացուցչի տեղակալը։ Մինչ այդ նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2009-2012) և այլ կարևոր պաշտոններ՝ ԱՄՆ պետդեպարտամենտում։
Tags: Ջեյմս Ուորլիք
