Հարավային Կորեան հաստատել է հյուսիսային Կորեայի երեխաների համար պատվաստանյութեր, դեղամիջոցներ և սնունդ ձեռք բերելու նպատակով հատկացված 6 միլիոն դոլար օգնությունը: Պաշտոնական Սեուլը տեղեկացրել է, որ փետրվարին նախագահ Փարկ Գին-հեի իշխանության գալուց հետո սա առաջին մարդասիրական օգնությունն է Փհենյանին:
Երեքշաբթի Սեուլի միասնականության նախարարությունից հայտնել են, որ իրենք գումարը չորեքշաբթի օրը կուղարկեն UNICEF-ին: Սեուլը հյուսիսայի Կորեային վերջին անգամ օգնություն հատկացրել է 2011թ-ին ՄԱԿ-ի միջոցով:
Փարկը խոստացել է շատ խիստ արձագանքել հյուսիսային Կորեայի ցանկացած պրովոկացիայի, սակայն քայլեր է ձեռնարկում նաև վստահության հաստատման և խաղաղ երկխոսությունների մեկնարկման ուղղությամբ:
Երկու Կորեաները դեռևս չեն կարողանում լուծել հյուսիսային Կորեայի տարածքում համատեղ աշխատեցվող գործարանի հարցը այն բանից հետո, երբ Փհենյանը ապրիլին երկրից դուրս հանեց հարավային Կորեայի աշխատակիցներին:
Հուլիսին Փհենյանը չի արձագանքել Սեուլի՝ բանակցությունների շրջան սկսելու կոչերին:
Tags: Հարավային Կորեան
