Թուրքական “Անադոլու” լրատվական գործակալությունը 2013թ.-ի սեպտեմբերի 1-ից կներկայացվի նաև քրդերենի կուրմնաջի և սորանի բարբառներով`նպատակ ունենալով հասանելի լինել նաև քրդերենով խոսող օգտատերերին:
Ներկայումս “Անադոլու” գործակալությունը իր գործունեությունը ծավալում է թուրքերեն, անգլերեն, արաբերեն, ռուսերեն և սերբերեն լեզուներով:
Անադոլուն նպատակ ունի իր հիմնադրման 100-ամյակին ներկայացված լինել 11 լեզվով:
Կիսապաշտոնական “Անադոլու” գործակալությունը ստեղծվել է 1920թ.-ի ապրիլի 6-ին Մուսատաֆա Քեմալ Աթաթուրքի նածաձեռնությամբ:
