Ծեծկռտուք Արմավիրում

ԾեծկռտուքՕգոստոսի 5-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով, ծոծրակի շրջանի սալջարդ վերք, բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածք, վերին և ստորին շրթունքների պատռված վերք, կրծքավանդակի թիկնային մակերեսի բազմաթիվ քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում պատի կողքին շարված մանրահատակների խուրձն իր վրա թափվելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանյան փողոցի թիվ 38 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Արմեն Ա.-ին ծեծի ենթարկել և  վնասվածքները պատճառել է 1973 թ. ծնված Տիգրան Բ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Tags: