Ադրբեջանում 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները սկսել են իրենց փաստաթղթերը ներկայացնել Կենտրանական ընտրական հանձնաժողովին:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ընտրական հանձնաժողովին արդեն դիմել է նախագահի 4 թեկնածու՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ազադլըխ» (Ազատություն) կուսակցության նախագահ Ահմեդ Օրուջը, «Քաղաքացիություն և զարգացում» կուսակցության նախագահ Ալի Ալիևը և Ադրբեջանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևը:
Օգոստոսի 7-ին սեփական նախաձեռնությամբ իր թեկնածությունն է առաջադրել նաև Սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլգար Ալթայը:
2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:
Tags: ադրբեջան