Ադրբեջանի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները Զագաթալայի պետական արգելոցի տարածքում հայտնաբերել են հատուկ մեթոդներով աճեցված կանեփ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, բույսի 29 թփերը, որոնց բարձրությունը կազմում էր 1-3,5 մետր, զբաղեցրել են արգելոցի 16 մ² տարածքը: Այս ամենի մասին տեղեկացվել են ՆԳՆ-ի համապատասխան աշխատակիցները:
Ներկայումս ընթանում է հետաքննություն:
Tags: ադրբեջան