Բարկացած Ֆրանսիացի ֆերմերները ձվի ցածր գների մեջ մեղադրելով Եվրոպական միությանը՝ յուրաքանչյուր օր ջարդում են հարյուր հազարավոր ձու:
Հյուսիսարևմտյան Բրետանի շրջանում սուպերմարկետների մոտակայքում գտնվող հիմնական ճանապարհների վրա ջարդված ձվերի կույտեր են գոյացել:
Խանութներից մեկի աշխատակիցը նշել է, որ այդ աղբակույտերը իրոք անտանելի են և շուտով դրանցից վատ հոտ է գալու:
Թռչուններ բազմացնող ֆերմերները հայտնում են, որ իրենք ստիպված են ոչնչացնել իրենց պահուստները, քանի որ ԵՄ-ում ձվի չափից շատ արտադրություն է իրականացվում՝ պնդելով, որ ԵՄ-ի խիստ հրահանգների պատճառով իրենք չեն կարողանում շահույթ ստանալ:
Ցուցարարների խմբի ներկայացուցիչը Ֆրանսիայի ազգային լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենք մինչև կիրակի շարունակելու են յուրաքանչյուր օր 100,000 ձու ջարդել՝ ավելացնելով, որ եթե ցուցարարների պահանջները չկատարվեն, ապա իրենք ավելի մեծ վնասներ են հասցնելու:
Յուրաքանչյուր օր ջարդվող հարյուր հազար ձուն կազմում է յուրաքանչյուր օր արտադրված ձվի հինգ տոկոսը: Ֆերմերները պահանջում են, որ ձվի արտադրության քանակը նվազեցվի հինգ տոկոսով:
Tags: ֆրանսիա
