Մոսկվայի հարավ-արևելքում` մարդատար մեքենայում, Ադրբեջանի քաղաքացու դիակ է հայտնաբերվել:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում օգոստոսի 8-ին` գիշերը 1:15-ի սահմաններում, ոստիկանություն է զանգահարել ավտոծառայության պահակը և հայտնել, որ շենքերից մեկի մոտից օգնության կանչեր է լսում:
Այդ հասցեով ժամանակ ոստիկանները “Ժիգուլի” մակնիշի մեքենա են հայտնաբերել, որում եղել է ադրբեջացու դիակ՝ դանակով հասցված բազմաթիվ վնասվածքներով, հաղորդում է ԱՊԱ-ն`հղում կատարելով “Ինտերֆաքս”-ին:
Հարուցվել է “Սպանություն” հոդվածով քրեական գործ:
Tags: Մոսկվա
