Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կառուցված 200 մետր բարձրություն ունեցող InTempo աշտարակները կառուցվել են որպես ֆինանսական ճգնաժամից Իսպանիայի դուրս գալու խորհրդանիշ:
47 հարկ բնակելի մակերեսով աշտարակները պետք է լինեին Եվրոպայի ամենաբարձր բնակելի շենքերը:
Սակայն կառույցի ավարտից մի քանի ամիս առաջ կառուցող կազմակերպությունը մի փոքր խնդրի առաջ է կանգնել՝ նրանք մոռացել են շենքի մեջ վերելակ տեղադրել:
Սկզբնական շրջանում նախատեսված է եղել, որ աշտարակները պետք է ունենան 20 հարկ, սակայն կառուցողները ընթացքում որոշել են կրկնապատկել հարկերի թիվը:
Վերելակը աշխատում է մինչև 20-րդ հարկը, իսկ դրանից բարձր հարկերում միայն աստիճաններ են: Իսպանական Spain’s El Pais թերթը հաղորդում է, որ այդ հարկերում նույնիսկ ազատ տարածք չկա հետագայում վերելակ կամ այլ բարձրացնող հարմարանք տեղադրելու համար:
Չնայած որ նախատեսված էր աշտարակների կառուցումը ավարտել 2009թ-ին՝ այնուամենայնիվ կառույցը ներկայումս դեռևս 94 տոկոսով է պատրաստ: Վաճառվել է 269 բնակարանների ընդամենը 35 տոկոսը: Սպասվում է, որ շենքի կառուցումը ամբողջովին կավարտվի այս տարվա դեկտեմբերին, իսկ մնացած բնակարանները կվաճառվեն ավելի ցածր գներով:
